Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂՀ տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստի վերաբերյալ:
Tert.am-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, թե վերջին օրերին հայկական կողմում տեղի ունեցող զորավարժությունների ընթացքում «սադրիչ թռիչքներ են իրականացվել», և պնդել է, թե երեկ «հայկական Մի-24-ը հարձակում է իրականացրել ադրբեջանական բանակի առաջնագծում տեղակայված դիրքերի վրա»:
«Պատասխան կրակից ուղղաթիռներից մեկը խփվել է, իսկ մյուսը ստիպված է եղել լքել կրակային գոտին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:
Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է փարիզյան հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 27-ին ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների միջև, կոնկրետ քայլեր ձեռնարկելու փոխարեն սադրանքի գնալու համար:
Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդայինտարածքում ուսումնավարժական թռիչքի
ժամանակ ադրբեջանական ԶՈՒ- կողմիցհրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռ է խոցվել:Հայկական կողմն արդեն տեղեկացրել է, որ ուղղաթիռը զինված չի եղել և ադրբեջանական դիրքերի վրա չի հարձակվել: