«Հեռուստամարաթոն 2014»-ը կկայանա նոյեմբերի 27-ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2014»-ը կկայանա նոյեմբերի 27-ին:

Հիմնադրամի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ ասված է. «Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի առաջին 22 կմ-ն անցնում ես հանգիստ ու հպարտ` շնորհիվ այն ասֆալտապատ ծածկույթի, որ իրականացվել է համահայկական ջանքերով: Դրան հաջորդող շուրջ 96կմ ճանապարհահատվածն էլ ընդարձակ է ու բարեկարգ, թեև դեռևս պատված միայն հողային պաստառով: Նոյեմբերի 27-ի դրամահավաք հեռուստամարաթոնը կուղղվի ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքներին: Թող մեր անցնելիք երկար ու ձիգ ճանապարհին շինականի օջախի ծուխը բարձրանա….»:

Հեռուստամարաթոն 2013-ի ժամանակ հանգանակվել էր ավելի քան 22 միլիոն 661 հազար 372 դոլար:

Համահայկական դրամահավաքի գլխավոր նպատակն էր Հայաստանն Արցախին կապող Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական, սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության 116 կմ ավտոճանապարհի կառուցումը:

Scroll Up