Հայաստանն ու Արցախը մասնակցում են «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/0121.jpg)
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 5 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Լոնդոնում նոյեմբերի 3-6-ին տեղի ունենալիք «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:
երթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ անգլերենով:
Մասնակցությունն առաջատար այս ցուցահանդեսին նպատակ ունի` խթանելու Հայաստանի և Արցախի զբոսաշրջությունը եվրոպական շուկայում և նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:
Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 186 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ: