«Թեւանիկը» ցուցադրվում է Եվրոպայում ապրող հայ հանդիսատեսին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ, Եվրոպայում շարունակվում են «Թեւանիկ» ֆիլմի ցուցադրությունները: Ցուցադրություններին ներկա են նաեւ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը եւ Արցախի մշակույթի եւ երիտասարդության  հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Այս մասին  տեղեկացնում է  aparaj.am կայքը:

Լոնդոնի հայ համայնքի «Նավասարդյան» կենտրոնում  կայացած ցուցադրությանը  հաջորդեցին Բելգիայի Լիեժ եւ Մեխելեն քաղաքների  հայ համայնքների համար ցուցադրությունները:

Յուրաքանչյուր ցուցադրությանը հաջորդեց հարց ու պատասխան ռեժիսորի եւ  փոխնախարարի հետ:

Ցուցադրութունները կշարունակվեն նաեւ այսօր ՝ 28 հոկտեմբերին, Բրյուսելում : Բացի ֆիլմի ցուցադրություններից բեմադրիչ Ջիվան Ավետիսյանը զանազան հանդիպումներ կունենա Բելգիայում բնակվող մի շարք արվեստագետների  հետ առաջիկայում համագործակցելու նպատակով:

Ռեժիսորի եւ փոխնախարարի ներկայությամբ ֆիլմը կցուցադրվի նաեւ  Ամստերդամում, Ռիգայում եւ մի քանի այլ քաղաքաներում :

Իսկ եւրոպական ցուցադրություններից հետո  Ջիվան Ավետիսյանը կմեկնի  Լիտվա՝  մասնակցելու Վիլնուսում կայանալիք  ֆիլմի փառատոնի:

Նախօրեյին Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում ավարտվեց «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնը, որտեղ Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» կինոժապավենը արժանացավ փառատոնի բարձրագույն՝ «հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Scroll Up