«Նաիրի» պարախումբը համերգով հանդես կգա Բուենոս Այրեսում

Բուենոս Այրեսի «Պաբլո Ներուդա Պասեո լա Պլազա» սրահում հոկտեմբերի 20-ին կկայանա պարային շոու` նվիրված Հայաստանին եւ նրա պատմությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով prensaarmenia.com.ar-ը, միջոցառման ընթացքում Արգենտինայում արդեն 35 տարի գործունեություն ծավալող «Նաիրի» խումբը ազգային պարերի միջոցով կներկայացնի Հայոց պատմությունը, պատմական անցքերն ու ողբերգական էջերը:
Համերգի ժամանակ հատկապես ուշադրության կենտրոնում կլինի երկու կարեւոր թեմա` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ու Արցախյան հերոսամարտը: