Տեսակոնֆերանս Օդեսայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/DSC02370.jpg)
Հոկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Օդեսայի հայ համայնքի ներկայացուցիչնեի հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը, ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Թ. Ներսիսյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վ. Վարդանյանը, ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության Կովկասի տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տ. Շագոյանը, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Է. Հովսեփյանը, Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Ա. Զոհրաբյանը, նախարարության աշխատակիցներ: Օդեսայից տեսակոնֆերանսին մասնակցեցին Օդեսայի հայկական համայնքի ղեկավար Ս. Տիգրանյանը, Օդեսայի հայկական համայնքի փոխնախագահ Ա. Կարաջյանը, Օդեսայի Կալուստյանի անվ. Մշակույթի կենտրոնի տնօրեն Աննա Գևորգյանը, Օդեսայի Մ. Մաշտոցի անվ. Կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանը:
Ողջունելով հեռակոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը կարևորեց այն, որ չնայած երկրում տիրող քաղաքական ճգնաժամին՝ հայ համայնքը շարունակում է իր հայապահպան գործունեությունը և Օդեսայի համայնքի բարօրությանն ուղղված ջանքերը:
Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը խոսեց Օդեսայի հայ համայնքի հետ տարվող աշխատանքների, Սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերի, ՀՀ սփյուռքի նախարարության և Օդեսայի հայ համայնքի միջև գործակցության զարգացման և ամրապնդման, մասնակցության ակտիվացման մասին:
Օդեսայի հայկական համայնքի խնդիրներին անդրադարձավ համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանը: Նա ասաց, որ չնայած երկրում տիրող լարված իրավիճակին, Օդեսայի հայ համայնքը շարունակում է ապրել հասարակական և մշակութային բնականոն կյանքով: Նա ներկայացրեց Օդեսայի հայ համայնքին նվիրված և «Արարատից Կարպատներ. Ուկրաինայի հայերը» գիրքը, ինչպես նաև խոսեց հայ համայնքի արտաքին կապերի զարգացմանն ուղղված քայլերի մասին:
Համայնքի ներկայացուցիչներից Էլեն Պողոսյանը՝ շնորհավորեով նախարարության 6-ամյակի կապակցությամբ, նշեց. «Այս նախարարությունը ավելի շուտ պետք է ստեղծվեր: Սփյուռքի և նախարարություն կապը արդյունավետ է, մենք պատրաստ ենք շարունակել մեր հետագա համագործակցությունը»:
Քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ համայնքի կողմից իրականցվող միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր: