Հայ լուսանկարիչը՝ միջազգային ցուցահանդեսում

LE OFF DE NICÉPHORE  կազմակերպությունը  հոկտեմբերի 3- 26-ը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների 15 լուսանկարիչների աշխատանքներ, որոնց տրամադրվել են 10-նյակ դահլիճներ Ֆրանսիայի Կլերմոնդ Ֆերրանդ քաղաքում՝ իրենց աշխատանքները ներկայացնելու համար, որին զուգահեռ բացվել է «Les Natures Mortes » խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսին մասնակցում են հայտնի լուսանկարիչներ տարբեր երկրներից՝  Ինգար Կրաուսս, Կլաիրե Մարտինի, Պասկալ Բրեուլի, Ուիլյամ Ռոպ: Նրանց թվում է նաև  ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Խաչատրյանը, որը ներկայացրել է հայաստանյան դիմանկարներ:

Scroll Up