Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Արցախում դպրոց կբացվի

Ավանդույթի համաձայն, հոկտեմբերի 14-ից Երեւանում կմեկնարկի Ռուսաստանի հայերի միության եւ համաշխարհային
հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ միության օրերի կարեւորագույն միջոցառումը Արցախում միջնակարգ դպրոցի բացումն է: «Դպրոցը նախատեսված է 650 հոգու համար: Շենքի կառուցման համար տրամադրվել է 4 մլն ԱՄՆ դոլար»,- հոկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունն ու համաշխարհային հայկական կոնգրեսն արդեն 15 տարի անցկացնում են միջոցառումներ, բարեգործական նախաձեռնություններ:

«Հայաստանի եւ Արցախի ավելի քան 700 դպրոցներում, համալսարաններումանցկացվում են մրցութային ծրագրեր: Երրորդ
անգամ կկազմակերպվի ռուսաց լեզվի եւ երգի մրցույթը, որն անցկացնում է 1400 դպրոցներում: Մեր ծրագրերը բազմաթիվ են նաեւ 2015թ.:

Հաջորդ տարի ցեղասպանության 100-րդ տարելիցին Մոսկվայում եւ ՌԴ բազմաթիվ երկրներում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ»,- ասաց Արա Աբրահամյանը: Միությունը ձեռնարկել է նաեւ կույրերի միավորման շենքի վերանորոգումը: Աշխատանքներն, ըստ Արա Աբրահամյանի, կավարտվեն հաջորդ տարի, եւ շենքը նոր տեսքով ու հարմարություններով կհանձնվի քաղաքացիներին: Արա Աբրահամյանը շեշտեց, որ ընթացքի մեջ են նաեւ Երեւանում կառուցվելիք ռուս ուղղափառ Սուրբ խաչ եկեղեցու շինարարական աշխատանքները, որը շահագործման կհանձնվի հաջորդ տարի հոկտեմբերին`Ռուսաստանի հայերի միության եւ համաշխարհային հայկական կոնգրեսի օրերի շրջանակում:

Scroll Up