Ֆրանսիան դատապարտում է Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը

Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը դատապարտել է Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը։ Այս մասին գրում է www.azatutyun.am-ը:

«Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն  մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»,- ասված է Ֆաբիուսի հայտարարությունում:

Scroll Up