Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ում ՀԱԵ Արևելյան թեմի առաջնորդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հանդիպել հայ և հրեական համայնքների ղեկավարների հետ Նյու Յորքում՝ կլիմայի փոփոխությանը նվիրված Գլխավոր վեհաժողովի 69-րդ գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք PanARMENIAN.Net -ից:
Ըստ Sabah-ի` Էրդողանը կհանդիպի ԱՄՆ-ում ՀԱԵ Արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի հետ:
Այդ կապակցությամբ թերթը գրում է, որ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը քննարկում է Թուրքիայում հայկական կազմակերպությունների գույքը վերադարձնելու հարցը:
Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նաև Հրեաների համաշխարհային կոնգրեսի պատվիրակության հետ, որը գլխավորում է Սթիվեն Լաուդերը:
Գագաթնաժողովը կտևի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը: