Շավարշ Քոչարյան. Թուրքիան հետևողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը` Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին
Հարց. Օրերս Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության համար և կրկին անգամ պնդել, որ հայկական կողմն անգամ պատասխան չի տվել 2005թ-ի` Թուրքիայի վարչապետի նամակին:
Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարության արխիվում չի պահպանվել դեռևս 2005թ. ապրիլի 25-ին` Թուրքիայի վարչապետի նամակը ստանալուց մի քանի օր անց, հայկական կողմի տված և հրապարակած պատասխանը։
Թուրքիան հետևողականորեն տանում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական գիծը և շարունակաբար ապարդյուն փորձեր է կատարում` խեղաթյուրելու և ժխտելու պատմական փաստերը:
Թուրքական կողմի հենց այդ մոտեցումն է, որ շարունակում է խոչընդոտ հանդիսանալ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։