Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հունաստանի խորհրդարանում երեկ ուշ երեկոյան ավարտվել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունն, ու 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ օրիագիծն ընդունվել է:

Այսպիոսով` Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը,- հաղորդում է Արմենպրեսը:

«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել Հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ:

Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել են աշխարհի 2 տասնյակից ավելի երկրներ:

Մանրամասները` Armenpress.am կայքում:

Scroll Up