Առանց ԼՂ խնդրի լուծման, մոռացեք հայ-թուրքական հարաբերությունների մասին. Էրդողան

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորը կախված է Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումից:

Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաքում թուրք-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից, ասել է, թե այն կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումից:

«Եթե Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը լուծվի, ապա կլուծվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը: Հակառակ դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրը նույն կերպ շարունակվելու է»,-ասել է Էրդողանը:

Մանրամասները՝ Artsakhpress.am կայքում:

Scroll Up