Կանադացի խորհրդարանականներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/Canada-01.jpg)
Հայաստան ժամանած Կանադայի Համադաշնության խորհրդարանականների պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Կանադայի խորհրդարանի անդամները ծաղիկները դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հուշապատի մոտ:
Խորհրդարանականերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: