Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի նախագահի ելույթը անհանգստացրել է Թուրքիայի Մեջլիսի նախագահին
«Առաջին համաշխարհային պատերազմի 100 տարին» խորագրով միջոցառման ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթի ելույթը անհանգստացրել է պաշտոնական Անկարային: Թուրքիայի Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը այդ կապակցությամբ հատուկ նամակ է ուղարկել Լամերթին` իր մտահոգությունը հայտնելով վերջինիս խոսքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Մասնավորապես թուրքական կողմին չի գոհացրել այն, որ Բունդեսթագի նախագահը միջոցառման ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Հայերի աքսորի և ոչնչացման հետ մեկտեղ տեղահանումն ու մասսայական սպանությունը վերածվել էին պատերազմական գործիքի»:
Իր նամակում Թուրքիայի Մեջլիսի նախագահը թուրքական կողմին հատուկ ձևով արդարացել է, թե «հայերի տեղահանությունը պայմանավորված է եղել պատերազմական պայմաններով, և այն չի կարող համարվել ոչ աքսոր, ոչ էլ զանգվածային սպանություն»:
Մանրամասները armenpress.am կայքում: