«Աղբյուր» երգչախումբը ելույթ ունեցավ Նարեկացի արվեստի կենտրոնում

Օգոստոսի 7-ին Նարեկացի արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած Վրաստանի Բաթումի քաղաքից Հայաստան ժամանած «Աղբյուր» երգչախմբի համերգը:

Համերգի սկզբում հանդիսատեսին իր ողջույնի խոսքն ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տ. Արարատ քահանա Գումբալյանը, և  հակիրճ ներկայացրեց  երգչախմբի ստեղծման պատմությունը:

«Մեր երգչախումբն իր գործունեությունը սկսել է 2009թ.-ից: Այն պատանեկան երգչախումբ է: Մենք համերգներով հանդես ենք եկել ոչ միայն Բաթումիում, այլ նաև Թբիլիսիում, Ջավախքում: Լինելով Հայրենիքում՝  մենք մեզ իսկական հայ զգացինք: Շատ տաք ու ջերմ է այստեղ ամեն ինչ»,-նշեց Տ. Արարատը: Նա նկատեց նաև, որ իր սաները, գտնվելով Հայրենիքում, փոխվել են, առավել գիտակցված են կատարում երգերը:

Տերունական  աղոթքից հետո սկսվեց համերգը:

Երգչախումբը կատարեց Կոմիտասի, Սայաթ-Նովայի,Առնո Բաբաջանյանի և այլոց ստեղծագործություննեը: Երգում էին մեծ ոգևորությամբ և սիրով: Համերգը եզրափակվեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգով:

Երգչախմբի խմբավար Ռուզաննա Օվանեսյանը նույնպես շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին ՝ ներկա գտնվելու և իրենց աշխատանքը գնահատելու համար:

Տ. Արարատը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարութանը ջերմ հյուրընկալության և ամեն հարցով իրենց աջակցելու համար՝ հույս հայտնելով, որ  հաջորդ անգամ ևս  կմասնակցեն «Իմ Հայաստան» փառատոնին:

Արփի Կիրակոսյան

 unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11)

Scroll Up