Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինն օժանդակում է Հայաստանի հեռավոր գյուղական բնակավայրերին

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հերթական նվերն այս անգամ ստացան Ծղուկ, Թասիկ եւ Աղիտու համայնքների /Սյունիքի մարզ/ 105 աշակերտները: Գալիք ուսումնական տարում նրանք դպրոց կհաճախեն նոր պայուսակներով եւ գրենական պիտույքներով:

Գյուղացիները հավաքվել էին կիսելու դպրոցականների ուրախությունն ու անձամբ տեսնելու նվերները: Մինչ փոքրերն անհամբերությամբ բացում էին պայուսակները, բարձր դասարանցիները նվերները ստանալուն պես շտապում էին տուն:

Ծնողները կարծիքներ էին փոխանակում նվերների վերաբերյալ եւ խոստովանում, որ մեծ հոգսից ազատվեցին: Անակնկալ նվերներից շոյված` 4 թոռնիկ ունեցող Ռոզա մայրիկն անկեղծացավ, թե մի չոփն էլ բավական կլիներ, միայն թե ուշադրություն լինի:

Անահիտ Ղազարյանը, ով հերթական անգամ ժամանել էր Լոնդոնից նվերները հանձնելու նպատակով, խոստացավ օրվա բարձր տրամադրությունն ու ջերմ խոսքերը փոխանցել Մեծ Բրիտանիայի մեր հայրենակիցներին:

Վերջին 11 տարիների ընթացքում Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի շուրջ 2200 աշակերտ ծրագրի շահառու է դարձել:

3Z8nMVPiCax9sbjDLxbUwdKg6N iUrn3KsMpUgBS880PrABILoJms t9y8lu0jWFgdODsoNjiOtQuJea

Scroll Up