ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությանը

Հուլիսի 4-ին, ժ.20:30-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ավանդական դարձած խարույկի շուրջ կհավաքվեն Սփյուռքից ժամանած պատանիներն ու աղջիկները, որոնց հետ կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, երգիչ Անդրեն:
Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի ժ.18:45-ին ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջևից (հասցե՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն):