Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Տիգրան Սարգսյանին շնորհվել է  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

 Նախագահի մեկ այլ հրամանագրով` Թաթուլ Մարգարյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Scroll Up