«Հայերի հոգևոր և կրթական կյանքը Բուլղարիայում» խորագրով գիտաժողով Սոֆիայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/Sofia-bulgaria-sputnik.jpg)
Վերջերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «Հայերի հոգևոր և կրթական կյանքը Բուլղարիայում» խորագիրը կրող գիտաժողով, որը նվիրված էր Բուլղարիայում պաշտոնավարած հայ առաջին Աոաջնորդական տեղապահ, Ստեփանոս արքեպիսկոպոս Հովակիմյանի նշանակման 88-ամյակին և մահվան 80-րղ տարելիցին:
Գիտաժողովը կազմակերպել էր Սոֆիայում գործող Հայկական համայնքային կազմակերպությունների համադրիչ խորհուրդը` Սոֆիայի ռուսական գիտա-տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ:
Գիտաժողովին մասնակցում էին պետական, համայնքային և այլ մարմինների, ինչպես նաև Բուլղարիայի տարբեր քաղաքներից ժամանած հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացվեցին 16 զեկուցումներ, որոնք անդրադարձան Բուլդարիայում հայերի հոգևոր և կրթական կյանքին` ընդհանուր գծերով:
Ստեփանոս Հովակիմյանի անվան Հայկական դպրոցական ընկերության նախագահ Օնիկ Փիլիպոսյանի, Սոֆիայում լույս տեսնող «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանի, Քաթելինա-Սալթիրովա-Փավլովայի, Միհրան Պողոսյանի, Էօժենի Սաքըզի և Գոհար Խնկանոսյանի զեկուցումներն աչքի ընկան նրանով, որ դրանցում շեշտը դրվել էր այս թեմայի շուրջ 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի կեսերը ընկած ժամանակահատվածի
վերաբերյալ հայ համայնքի հոգևոր ու կրթական կյանքին` առկա արխիվային, վավերական նյութերի հիման վրա:
Պատմական տեսանկյունից մեծ հետաքրքրություն աոաջացրեցին Վելիքո Թըրնովո քաղաքից ժամանած դասախոսների, տեղի համալսարանի պրոֆ. Հիթքո Վաչևի և Ազգային զինվորական համալսարանից գնդապետ, դոց. դ-ր Մարքո Զլաթևի զեկուցումները:
Ներկայացված ելույթներից շատերի հեղինակները` դ-ր Մասիս Խաջոլյանը, Ներսես Շիրինյանը, Սիրուհի Շեյթանյանը, Օնիկ Գյուլյանը, էլիզաբեթ Պողոսյանը, Սիմոն Թյութելյանը և Սոնյա Արշավիրը ամբողջական պատկերմամբ ներկայացրել էին Բուլղարիայի մի շարք քաղաքներում գործող հայ համայնքի կրթական ու հոգևոր կյանքը` Վառնա, Փազարջիք, Սիլիսթրա, Դոբրիչ, Բուրգաս, Փլովդիվ, Յամբոլ:
Սրման Բասմաջյանի զեկուցումը նվիրված էր Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցի ինստիտուցիայի զարգացմանը:
Գիտաժոդովին, ի թիվս ողջույնի պաշտոնական ուղերձների, մասնակիցներին իր խոսքն էր հղել նաև Սոֆիայի քաղաքապետ Յորդանքա Ֆանդըքովան:
Գիտաժողովի հյուրերն էիև Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության ղեսպանության առաջին քարտուղար տկն. Աննա Սահակյանը, տեր Գոսան քահանա Հադավյանը, Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայից դոց. Նիկոլա Կազանսկին, պրոֆ. Դելչո Բալաբանովը, ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանը, Փլովդիվի «Երևան» կազմակերպության նախագահ Էլիզաբեթ Վարդանյանը և «Մխիթարյան» ըեկերակցության ատենապետ Զոհրապ Չալըքյանը: Գործընկերներ էին հանդիսանում Բուլղարիայում հրատարակվող 3 լրագրերը` «Երևան», «Վահան» և «Բարեգործականի ձայն», իսկ բուլղարակաև լրատվամիջոցներից միջոցառմանն անդրադարձան «Ստանդարտ» լրագիրն ու «Ֆոքուս» լրատվական գործակալությունը:
Զեկուցումների վերաբերյալ տեղի ունեցած բանավեճերին մասնակցեցին և քննարկվող թեմաների շուրջ իրենց դիրքորոշումն արտահայտեցին մասնակիցներից ու հյուրերից շատերր:
Գիտաժողովի ավարտիև կազմկոմիտեն իր գոհունակությունը հայտնեց արդյունքների վերաբերյալ: Ըստ համընդհանուր կարծիքի` ունկնդիրների ուշադրությանը ներկայացված արխիվային նյութերն ու փաստաթղթերը կարող են իբրև հիմք հանդիսանալ Բուլղարիայում հայկական թեմի ստեղծման ժամանակաշրջանի ճշգրտման ուղղությամբ վերանայումներ ու պարզաբանումներ կատարելիս: Դա անհրաժեշտ է, որպեսզի այն արտացոլվի ու արձանագրվի Թեմի ստեղծման պաշտոնական ամսաթիվը (նկատի ունենալով ներկայումս աոկա արխիվային փաստաթղթերր) Բուլղարիայում Հայ Աոաքելական Ուղղափառ Եկեղեցու Թեմական խորհրդի խորհրդանշանների ու ներկայացուցչական փաստաթղթերի վրա:
Գիտաժողովը ընդունեց Հայտարարագիր, որը կներկայացվի Բուլղարիայի և Հայաստանի պաշտոնական մարմիններին ու համապատասխան պաշտոնյաներին:
Օնիկ Փիլիպոսյան, Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ
Ք. Սոֆիա (Բուլղարիա)