Թուրքիայում սպանված հայ զինծառայողի գործը ներառվել է կասկածելի մահվան դեպքերի մասին պատմող գրքում

Թուրքական «Ռադիկալ» թերթի լրագրող Իսմայիլ Սաըմազի նոր գիրքը՝ կասկածելի մահվան դեպքերի մասին, օրեր առաջ հանձնվել է ընթերցողների դատին։

Ծեծի, զենքի, պայթյունի և ինքնասպանության պատճառաբանությամբ գրանցված 15 զինվորների մահվան դեպքերի դատավարությունների մասին պատմող գրքում անդրադարձ կա նաև հայ զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի գործով դատավարությանը։

Գրքում տեղ է գտել նաև ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայողի ծնողների հարցազրույցը։

Բալըքչը ամուսինները պնդում են, որ իրենց որդին սպանվել է հայ լինելու պատճառով և սպանության ամսաթիվը՝ ապրիլի 24-ը պատահական չէր ընտրվել։

Նրա մայրը՝ Անի Բալըքչըն նշում է, որ ինքը Թուրքիայում օտար լինելը զգացել է այն պահին, երբ որդուն սպանողին 4 տարի 5 ամիս ժամկետով են ազատազրկել ընդամենը։ «Ուրեմն մենք այստեղ լիիրավ քաղաքացի չենք համարվում»,-ասել է մայրը։

Նա նշել է, որ մինչև ծառայությունը Սևակը հայկական ինքնության պատճառով խնդիրներ չի ունեցել, և իրենք նրան ծառայության ուղարկելիս չեն վախեցել։ «Մենք քաղաքականացված ընտանիք չէինք, միայն ահաբեկչությունից էինք վախենում։

Սևակի ծնողները պատմել են ծառայության ընթացքում իրենց տղայի հանդեպ եղած բացասական վերաբերմունքի, բռնության դեպքերի մասին։

Հայրը՝ Կարպիս Բալըքչըն նշել է, թե հավատացել է տղայի սպանության դժբախտ պատահար լինելու վարկածին, քանի դեռ իր աչքով չի տեսել սպանության վայրը։

Մանրամասները՝ tert.am կայքում:

Լուսանկարում Սևակ Բալըքչըն է՝ մարդասպան Քըվանչ Աղաօղլուի հետ

Scroll Up