Չեխիայում հայկական մշակույթի օրերի շրջանակում բացվել է Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

Չեխիայի Բռնո քաղաքում մայիսի 19-26-ը անց են կացվում հայկական մշակույթի օրեր: Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Չեխիայի կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ իրականացվում է արվեստի բնագավառի ուսանողական փոխանակման ծրագիր, որի շրջանակներում Բռնո են ժամանել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները: Չեխիայում հայ ուսանողներին հյուրընկալող հաստատությունը Բռնոյի Պավել Կրժիշկովսկու անվան արվեստների գիմնազիան է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ ուսանողները Չեխիայում ունեն մեկշաբաթյա հագեցած ծրագիր, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեն ստեղծագործելու, շփվելու և համագործակցելու գիմնազիայի չեխ ուսանողների հետ, այցելելու Չեխիայի և հարևան երկրների մշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ վայրեր, ծանոթանալու երկրի մշակույթի, ավանդույթների և կրթական համակարգի հետ, ինչպես նաև ներկայացնելու հայկական մշակույթը, արվեստը, ավանդույթները և խոհանոցը:
Մայիսի 21-ին Բռնոյի Պետական ֆիլհարմոնիայի սրահներից մեկում կազմակերպվել է Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը: Ողջույնի խոսքերով հանդես են եկել գիմնազիայի Արվեստի բաժնի ղեկավար Պավլինա Կովարովան, Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան և Թերլեմեզյանի անվան քոլեջի փոխտնօրեն Արևիկ Սարգսյանը:
Մանրամասն՝ armenpress.am-ում: