«Ճանաչենք Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով»

Մայիսի 21-ին Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի մեծ ցուցասրահում բացվեց «Ճանաչենք Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագիրը կրող գեղանկարչական ցուցանհադեսը՝ աջակցությամբ և հովանավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության:
Ցուցահանդեսին ներկայացված էին Ջավախքի տարբեր անկյուններում ծվարած հայկական եկեղեցիները:
Երիտասարդ գեղանկարիչներ Արման Թորոսյանի և Հրաչյա Սաֆարյանի՝ «Ճանաչենք Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ երեք տասնյակ կտավներ:
Ներկաներին իր գնհատանքի և օրհնության խոսքը հղեց Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու և հարակից գյուղերի հովիվ Տ. Տաթև քահանա Մարուքյանը. «Իսկապես տպավորիչ է, որ հենց Ջավախքում է նման ցուցահանդես բացվում: Սա նախադեպը չունեցող հրաշալի և մեծ ասելիք ունեցող ցուցահանդես է: Ջավախքն իրապես առանձնանում իր հայկականությամբ ու հնագույն եկեղեցիներով, և կարևոր է, որպեսզի ինքներս մեզ ճանաչենք և մեր պատմությունը: Եվ իրապես նշանակալի ու հաճելի է, որ այս ամբողջն արտահայտվում է արվեստի միջոցով»:
Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը վստահություն հայտնեց, որ այս նախադեպը չունեցող ցուցահանդեսն ունենալու է շարունակություն և յուրօրինակ մեսիջ է մարդկությանը:
Իր տեսակով եզակի այս ցուցահանդեսի հեղինակի համար հաճելի անակնկալ է եղել, որ Ջավախքի ամեն մի անկյունում մի եկեղեցի է վեր խոյանում. «Որոշեցի եկեղեցիների շարք անել և ուզեցի ըստ դրա անհատական ցուցահանդես բացել, որովհետև եկեղեցիների ցուցահանդես դեռ ոչ մի անգամ չի եղել»:
Նշենք, որ ցուցահադեսը հինգ օր շարունակ բաց է այցելուների համար:
Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Սամցխե Ջավախք և Ծալկա տարածաշրջանի հոգևոր դասը, Ախալքալաքի շրջանային վարչության և ժողովի նախագահները, մանկավարժներ, հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստի սիրահարներ, նկարիչներ և այլք:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան