ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կկայանա մեծանուն գրող Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/122.jpg)
Ապրիլի 22-ին, ժ.19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մեծանուն գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն, որին կմասնակցեն պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:
Մեծարման երեկոյին կներկայացվի Պերճ Զեյթունցյանի անցած ուղին, կընթերցվեն հատվածներ նրա ստեղծագործություններից, կցուցադրվեն դրվագներ գրողի գործերի բեմականացումներից, գրականության մեծերի կարծիքները Պերճ Զեյթունցյանի մասին: