Արամ MP3-ն ու Վիտամինը Ամստերդամում. Եվրատեսիլում քվեարկում ենք Արամ MP3-ի օգտին, դա մենք կարող ենք անել
«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ն Պրոմո տուրի շրջանակներում իր «Not Alone» («Դու մենակ չես») երգը ներկայացրեց նաև Նիդերլանդների երաժշտասեր հասարակայնությանը: Հայաստանյան մեր մասնակցին սատարելու էին եկել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, հյուպատոս Գևորգ Պետրոսյանը:
Նիդերլանդներում Արամ MP3-ին ու Վիտամին ակումբի անդամներ Արման Խաչատրյանին (Արմուշ), Գարիկ Պապոյանին, Վաչե Թովմասյանին, Կարեն Սահակյանին (Չարենց) և Տիգրան Գևորգյանին (Տիկո) վաղուց էին սպասում: Միջոցառման կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Match made in Heaven» միջոցառումների կազմակերպման հոլանդահայ գործակալությունը, որն արդեն լավ աշխատանքի փորձ ունի: Ապրիլի 18-ի համերգի բոլոր ներկա մասնակիցները, նաև մեր ընթերցողը հնարավորություն ունեցավ ծանոթանալ միջոցառման լուսանկարներին և այդ օրը նկարահանված տեսաերիզների: Թեև դահլիճում ցուրտ էր, ու նույնիսկ բարձրախոսերից մեկը չդիմացավ Արամ MP3-ի առաջադրած համերգի տեմպին, այնուամենայնիվ, ինչպես նկատեց վիտամինցի Գարիկը, դահլիճում հավաքվել էր «երկու միլիոն» մարդ, մթնոլորտն էլ ջերմ էր ու տրամադրող: Կարևորը առաջադրված նպատակի իրագործումն է, մեր մասնակցին լրացուցիչ լիցք հաղորդելը, պոզիտիվ էներգիա ու տրամադրություն փոխանցելը:
Ամստերդամի Rhoneweg-12 հասցեում գտնվող համերգասրահի այցելուներն էլ, ովքեր հետևեցին ավելի քան 2,5 ժամ տևած Վիտամին ակումբի ելույթներին, գոհ էին ոչ միայն համերգից, այլ նաև տղաների կատակներից ու բարյացկամությունից. նրանք հնարավորություն ունեցան լուսանկարվելու Վիտամին ակումբի անդամների հետ: Հնչեցին Արամ MP3-ի երգերը, որոնց թվում՝ «Դու մենակ չես» Եվրատեսիլյան երգը: Սա միակ անակնկալը չէր: Միջոցառումը ձգվեց մինչև կեսգիշեր: DJ-ի Արմանին ուրախ երգերի ու պարերի ծրագիր էր առաջադրել:
Եվրատեսիլի Պրոմո տուրը Արամ MP3-ն վիտամինցիների հետ, Փարիզի ու Մարսելի ելույթներից հետո, ապրիլի 21-ին կավարտեն Բրյուսելում: Արամ MP3-ը կվերադառնա Երևան, այնուհետև կմենկնի Դանիա: Արդեն մայիսի 6-ին, հենց առաջին երգով Արամ MP3-ն կներկայացնի մեր երկիրը Եվրոպական երգի այս փառատոնում:
Միջոցառման համար ընտրված էր նշանաբան հենց երգի մոտիվացիայով՝ “Aram, You not Alone !” (Արա՛մ, դու մենակ չես): ՈՒրեմն՝ մի խնդրանք. սկսած մայիսի 6-ից՝ Եվրատեսիլի առաջին եզրափակիչի օրվանից, մենք մեր մասնակցի կողքին պետք է լինենք՝ զինված հեռախոսներով, ու մեր ձայնը տանք հայաստանյան մասնակցին՝ Արամ MP3-ին. դա մենք կարող ենք անել:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»