Արարատի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կայացավ Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցերեկույթ

Ապրիլի 15-ին Արարատի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված ցերեկույթ-հանդիսություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության, Արարատի մարզպետարանի աշխատակիցներ, մտավորականներ:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը փոխանցեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: Ելույթ ունեցան Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը և ամերիկահայ բարերար Արմեն Փոստաջյանը, ում հոր՝ Թորգոմ Փոստաջյանի անունն է կրում գյուղի դպրոցը:

Ցերեկույթին դպրոցի աշակերտները ներկայացրին դրվագներ Կոմիտասի կյանքից: Մանուկների շուրթերից, ինչպես նաև Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ հնչեցին կոմիտասյան հայտնի ստեղծագործություններ:

Scroll Up