ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներից շատերը մտահոգ են Քեսաբով. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը հայտարարել է, որ կառույցի Անվտանգության խորհրդի անդամներից շատերը մտահոգ են Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի իրադարձություններով, փոխանցում է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը:

ԱԽ-ի որոշ անդամներ ՄԱԿ-ի առաջ հարց են բարձրացրել՝ անել ավելին՝ քեսաբահայերի խնդիրները լուծելու համար:

Դեսպան Փաուերին համապատասխան հարցում է հղել ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը: Դեսպան Փաուերը Քեսաբի խնդիրը մեծ մտահոգություն է անվանել: Նա նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է Սիրիայի չափավոր ընդդիմությանը:

Հայ դատի գրասենյակն իր հերթին հայտնել է, որ Կալիֆորնիայի հայության անունից շնորհակալություն է հայտնում կոնգրեսական Շիֆին՝ քեսաբահայության հարցը բարձրացնելու համար:

Մանրամասները՝  www.tert.am կայքում:

Scroll Up