Հայտնի դերասանուհի Լալա Մնացականյանը Պրահայում կներկայացնի Չապեկի «Մայրը» դրաման
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/tatron-karel-chapek-213x300.jpg)
Ինչպես տեղեկացնում է orer.eu կայքը, Չեխիայում Հայաստանի դեսպանությունը հրավիրում է ներկա գտնվելու Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերախմբի՝ չեխ մեծանուն գրող Կարել Չապեկի «Մայրը» դրամայի բեմադրությանը: Պիեսի բեմադրիչն ու գլխավոր դերակատարն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:
Չեխ դրամատուրգի պիեսը 2014թ. ապրիլի 7-ին կբեմադրվի Պրահայի ռուսական գիտության և մշակույթի կենտրոնում (Ruské Strědisko vědy a kultury, Na Zátorce 16, Praha-6, st.m.Hradčanská) և ապրիլի 8-ին «Դիսկ» թատրոնում (Divadlo Disk, Karlova 26, 116 65 Praha 1)