«Ինձ մտահոգում է ոչ միայն մեր Սփյուռքը…»

«Հայերն այսօրի» զրույցը«Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» համաժողովի մասնակից,  Ռումինիայի ԱԳՆ արտասահմանում բնակվող ռումինացիների վարչության ներկայացուցիչ պարոն Կատալին Տիրլեայի հետ

-Պարո´ն Տիրլեա,որքա՞ն  ռումինացիներ են ապրում դրսում,  և ինչպե՞ս է առաջացել ռումինական սփյուռքը:

-Այսօր դրսում ապրում են 68.000 ռումինացիներ: Մեր սփյուռքը առաջացել է  հիմնականում տնտեսական,սոցիալական,քաղաքական խնդիրների պատճառով:

-Որտե՞ղ  են հիմնականում  հաստատվել արտագաղթած ռումինացիները:

-Հիմնականում ապրում են Արևմտյան Եվրոպայի երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, ինչպես նաև Հունգարիայում, Ավստրալիայում,Հարավային Աֆրիկայում, մեծ մասը` Ամերիկայում:

-Սփռված լինելով` պահպանու՞մ են արդյոք ազգային ինքնությունը, լեզուն, ավանդույթները:

-Հիմնականում  նրանք պահպանում են ազգային ինքնությունը,խոսում են ռումիներեն,աշխատում են պահպանել մշակույթը և իրենց կապերը հայրենիքի հետ: Ռումինիայում շատ մեծ ուշադրություն է դարձվում սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:

-Ունե՞ք Սփյուռքի նախարարություն:

-Ունենք Սփյուռքի կոմիտե,որը ղեկավարվում է պետական ծրագրով:Մեր երկրում սփյուռքի գծով տարվող քաղաքականությունը շատ կարգավորված և կանոնակարգված է:Կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ:Մշակում ենք բազմազան մեթոդներ` սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու,Ռումինիային կապելու համար:

-Ռումինիայի Սփյուռքի կոմիտեն շեշտը հատկապես ինչի՞ վրա է դնում:

-Բնականաբար, շեշտը դրվում է ազգային ինքնության պահպանման վրա:Այն երկրում,ուր ապրում են մեր հայրենակիցները,պահպանում են ոչ միայն ազգային մշակույթը,այլև տվյալ երկրի մշակույթը`հաճախ էլ այն ներկայացնելով դրսում,որը հնարավորություն է տալիս միջպետական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:Ինձ ոչ միայն մտահոգում է մեր սփյուռքը,այլև բոլոր այն երկրների սփյուռքը,որոնց առաջացման պատմությունը ինքնածին չէ,այլ շատ հաճախ հարկադրված` ելնելով բռնի տեղահանումից,ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած հալածանքից,կոտորածներից,վերջին տարիներին նաև` սոցիալ-տնտեսական պատճառներից:

Կարծում եմ,որ համաժողովը շատ ճիշտ որոշում է կայացրել`դիմելու ՄԱԿ-ին`Սփյուռքի Կոնվենցիայի, Հռչակագրի հարցով:

Զրույցը վարեց Կարինե Ավագյանը

Scroll Up