«Ինձ մտահոգում է ոչ միայն մեր Սփիւռքը…»

«Հայերն այսօրի» զրոյցը «Սփիւռքի հեռանկարները գլոբալացուող աշխարհում» համաժողովի մասնակից,  Ռումինիայի ԱԳՆ արտասահմանում բնակուող ռումինացիների վարչութեան ներկայացուցիչ պարոն Կատալին Տիրլէայի հետ

-Պարո´ն Տիրլէայ,որքա՞ն  ռումինացիներ են ապրում դրսում,  եւ ինչպէ՞ս է առաջացել ռումինական սփիւռքը:

-Այսօր դրսում ապրում են 68.000 ռումինացիներ: Մեր սփիւռքը առաջացել է  հիմնականում տնտեսական,սոցիալական,քաղաքական խնդիրների պատճառով:

-Որտե՞ղ  են հիմնականում  հաստատուել արտագաղթած ռումինացիները:

-Հիմնականում ապրում են Արեւմտեան Եւրոպայի երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, ինչպէս նաեւ Հունգարիայում, Աւստրալիայում,Հարաւային Աֆրիկայում, մեծ մասը` Ամերիկայում:

-Սփռուած լինելով` պահպանու՞մ են արդեօք ազգային ինքնութիւնը, լեզուն, աւանդոյթները:

-Հիմնականում  նրանք պահպանում են ազգային ինքնութիւնը, խօսում են ռումիներէն,աշխատում են պահպանել մշակոյթը եւ իրենց կապերը հայրենիքի հետ: Ռումինիայում շատ մեծ ուշադրութիւն է դարձւում սփիւռքում ապրող մեր հայրենակիցներին:

-Ունէ՞ք Սփիւռքի նախարարութիւն:

-Ունենք Սփիւռքի կոմիտէ,որը ղեկավարւում է պետական ծրագրով:Մեր երկրում սփիւռքի գծով տարուող քաղաքականութիւնը շատ կարգաւորուած եւ կանոնակարգուած է:Կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ:Մշակում ենք բազմազան մեթոդներ` սփիւռքում ապրող մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու,Ռումինիային կապելու համար:

-Ռումինիայի Սփիւռքի կոմիտէն շեշտը յատկապէս ինչի՞ վրայ է դնում:

-Բնականաբար, շեշտը դրւում է ազգային ինքնութեան պահպանման վրայ: Այն երկրում,ուր ապրում են մեր հայրենակիցները,պահպանում են ոչ միայն ազգային մշակոյթը,այլեւ տուեալ երկրի մշակոյթը` յաճախ էլ այն ներկայացնելով դրսում,որը հնարաւորութիւն է տալիս միջպետական յարաբերութիւնների զարգացմանն ու ընդլայնմանը: Ինձ ոչ միայն մտահոգում է մեր սփիւռքը,այլեւ բոլոր այն երկրների սփիւռքը, որոնց առաջացման պատմութիւնը ինքնածին չէ,այլ շատ յաճախ հարկադրուած` ելնելով բռնի տեղահանումից,ազգային փոքրամասնութիւնների հանդէպ ցուցաբերած հալածանքից,կոտորածներից,վերջին տարիներին նաեւ` սոցիալ-տնտեսական պատճառներից:

Կարծում եմ,որ համաժողովը շատ ճիշտ որոշում է կայացրել` դիմելու ՄԱԿ-ին`Սփիւռքի Կոնուենցիայի, Հռչակագրի հարցով:

Զրոյցը վարեց Կարինէ Աւագեանը

Scroll Up