Լույս է տեսել Հովհաննես Սարկավագ Վարդապետի «Աղոթագրքի» աշխարհաբար թարգմանությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/unnamed-97.jpg)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ԺԱ դարի նշանավոր հայրերից Հովհաննես Սարկավագ Վարդապետի «Աղոթագրքի» աշխարհաբար թարգմանությունը:
Ա. Մադոյանի կողմից թարգմանված «Աղոթամատույցը» բաղկացած է 22 միավոր աղոթքներից, որոնք աչքի են ընկնում խոսքի կատարելությամբ, հուզական ներգործուն ուժով ու դավանական ամրությամբ: Այստեղ ընդգրկված են զղջացող մարդու հոգեվիճակը ներկայացնող բարոյական ուսուցումներ, որոնք նպաստում են ընթերցողի աղոթքի պնդությանն ու զորացմանը:
«Աղոթամատույցի» աշխարհաբար հրատարակությունը, որ իրականացվել է մեկենասությամբ Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմպերճյանի, բազմօգուտ աշխատանք է` նախատեսված ընթերցող լայն հասարակության համար:
Մայր Աթոռ Ս Էջմիածնի տեղեկատվական համակարգ