Արտաշատցի մարզիները ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի պատանիների առաջնությունից վերադարձել են ոսկե մեդալներով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/22166.jpg)
Մարտի 7-9-ը Երեւանում անցկացված 2014թ. ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի Երիտասարդական առաջնությունում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան, 55 կգ ք/կ-ում հանդես եկած Գեւորգ Թադեւոսյանը գրավել է երրորդ տեղը եւ ընդգրկվել ՀՀ Երիտասարդական հավաքականի թիմի կազմում: Այնուհետեւ նա կմեկնի Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին մասնակցելու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը, իրենց սաներն օրերս փայլուն եւ գոհացուցիչ արդյունքներով են վերադարձել նաեւ Երեւանում անցկացված 2014թ. ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունից (մինչեւ 17 տարեկան): Այդ առաջնությանն իրենց մարզիկները երկու քաշային կարգում դարձել են չեմպիոններ: 46 կգ ք/կ հանդես եկած 15-ամյա Վազգեն Թեւանյանը բացարձակ առավելությամբ հաղթելով իր բոլոր հինգ մրցակիցներին` դարձավ չեմպիոն: Մրցաշարում ՀՀ պատանիների չեմպիոնի կոչում նվաճեց նաեւ 50 կգ ք/կ-ում հանդես եկած Նարեկ Հովհաննիսյանը:
Գ. Սիմոնյանը տեղեկացրեց , որ 42 կգ քաշային Գրիգոր Բաղդասարյանը, եզրափակիչ գոտեմարտում զիջելով մրցակցին, երկրորդ մրցանակային տեղը գրավեց եւ պարգեւատրվեց արծաթե մեդալով: Երրորդ մրցանակային տեղը գրավեցին եւ բրոնզե մեդալների արժանացան Սուրեն Փոխանյանը(50 կգ) եւ Արման Անդրեասյանը(54 կգ): Լավ տպավորություն թողեցին նաեւ Հովհաննես Վարդանյանը(46 կգ) եւ Գեղամ Գալստյանը(58կգ):
Վերոնշյալ մրցաշարին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզադպրոցների շուրջ 300 մարզիկներ: Իսկ Արտաշատի մարզադպրոցը ներկայացրել էր 15 մարզիկ, որոնց մարզում են Ռաֆիկ Գոլեցյանն ու Վարդան Գյուրջյանը:
Առաջին մրցանակային տեղերը զբաղեցրած Վազգեն Թեւանյանն ու Նարեկ Հովհաննիսյանն ընդգրկվեցին ՀՀ պատանիների հավաքական թիմի կազմում եւ մի շարք ուսումնամարզական հավաքներից եւ միջազգային մրցաշարերից հետո մայիսին կմասնակցեն Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը, իսկ օգոստոսին` Սլովակիայում կայանալիք Աշխարհի պատանեկան առաջնությանը:
http://armenpress.am/