Գյումրեցի եւ արարատցի պատանի ծանրորդները փայլեցին Հայաստանի առաջնությունում

Վանաձորում ավարտվեց Հայաստանի պատանիների եւ աղջիկների ծանրամարտի առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»- ը, աղջիկների մրցաշարում փայլեցին Արարատի մարզուհիները: Նրանցից երեքը՝ Լուիզա Սահրադյանը՝ 44 կգ քաշային կարգ, Անի Վարդազարյանը՝ 53 կգ, Հերմինե Եղիզարյանը՝ 58 կգ նվաճեցին հաղթողի կոչումը:
Երկու հաղթող ներկայացնում են Քասախը՝ Սոնա Պողոսյանը՝ 69 կգ եւ Արփինե Դալլաքյանը՝ 69 կիլոգրամից ավելի:
63 կգ քաշային կարգում լավագույնն Էր վանաձորցի Ռոզալիա Ավետիսյանը:
Պատանիների մրցաշարում աչքի ընկան գյումրեցիները: Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան Համլետ Մնացականյանը՝ 50 կգ, Նիկոլայ Պողոսյանը՝ 69 կգ, Արեն Մկրտչյանը՝ 77 կգ, Մանվել Գասպարյանը՝ 85 կգ, Հովհաննես Ավդալյանը՝ 94կգ, Սլավիկ Ջանոյանը` 94 կգ ավելի:
50 կգ քաշային կարգում հաղթել Է երեւանցի Լեւոն Մանուկյանը, 62 կգ քաշային կարգում ՝ Դավիթ Աբրահամյանը` Սամաղարից:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի ծանրամատի ֆեդերացիայից ,Հայաստանի պատանիների եւ աղջիկների ծանրամարտի թիմերը նախապատրաստվում են ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 3-ը Լեհաստանում կայանալիք իրենց տարիքային խմբերի Եվրոպաի ծանրամարտի առաջնությանը:
http://armenpress.am/