Լեհաստանում հրապարակվել է մենագրություն՝ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի ու Աբխազայի քաղաքական համակարգերի մասին

Լեհաստանում հրապարակվել է մենագրություն՝ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի ու Աբխազայի քաղաքական համակարգերի մասին: Մենագրության հեղինակը քաղաքական գիտությունների թեկնածու, հետխորհրդային երկրների հարցերով մասնագետ Ռալֆ Չախորն է:

Այն գիտական գրականության մեջ առաջին համալիր ուսումնասիրությունն է՝ կապված Հարավային Կովկասի երեք պետությունների քաղաքական համակարգերի ձեւավորման ու գործառնման հետ:

Մենագրությունը լեհերենով է: Գրքում նշվում է, որ Արեւմուքտքում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ տարածված մոտեցումը, միջազգային ինտրիգի պրիզմայով դրան նայելն ու խնդիրը որպես Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու լծակ օգտագործելը վիրավորական է արցախցիների նկատմամբ: ԼՂՀ-ն անկախ լինելու բոլոր իրավունքներն ունի ու պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից:

NEWS.am

Scroll Up