Համահայկական խաղերի փոքրիկ հերոսուհին

Յուրաքանչյուր խաղ իր փոքրիկ հերոսներն է ունենում, մարդիկ, ովքեր միանգամից դառնում են ճանաչված ու բոլորի սիրելին:

Համահայկական ձմեռային առաջին խաղերի հայտնություն կարելի է համարել 13-ամյա վրացահայ Թամարա Բարբարյանին, ով լեռնադահուկային սպորտում կարողացավ ոսկե մեդալ նվաճել:

Թամարան Վրաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ է և մի շարք մրցումների է մասնակցել:

չնայած իր մարզական հաջողություններին՝ պատանի մարզուհին շատ ամաչկոտ էր,  խուսափում էր խոսել,  բայց կարողացանք մի փոքր զրուցել նրա հետ: Թամարան առաջին անգամ էր լինում Ծաղկաձորում. «Շատ եմ հավանել Ծաղկաձորը, շատ գեղեցիկ բնություն ունի, վազքուղիները շատ լավն են: Ուրախ եմ, որ մասնակցեցի խաղերին և կարողացա ոսկե մեդալ նվաճել»,- ասաց նա:

Հարցազրույցից խուսափելու պատճառներից մեկն էլ, հավանաբար, հայերենի չիմացությունն էր: Ու Թամարան խոստացավ, որ անպայման հայերեն է սովորելու և հաջորդ անգամ անպայման հայերեն է խոսելու:

Մարզական հաջող ու գեղեցիկ կարիերա մաղթենք պատանի մարզուհուն: Հուսանք, որ Թամարան ոսկե մեդալներ կնվաճի նաև միջազգային մրցաշարերում, բայց նաև կհիշի, որ իր առաջին ոսկե մեդալը նվաճել է իր հայրենիքում` Հայաստանում:

Լ. Աբրահամյան

unnamed (8)

Scroll Up