Ասադը Սիրիայում կատարվողը համեմատել է հայերի Ցեղասպանության հետ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը “Ֆրանս պրես” գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ.-ի Ցեղասպանությանը:

Նա մասնավորապես նշել է. “Սիրիայի հակամարտության ընթացքում ահաբեկիչների դրսեւորած դաժանությունն ու անմարդկայնությունը հիշեցնում է մեզ այն, ինչ 500 տարի առաջ տեղի ունեցած միջնադարյան Եվրոպայում: Իսկ եթե դա համեմատենք ավելի մոտ ժամանակների հետ, ապա այն նման է օսմանցիների կողմից հայերի դեմ իրականացված կոտորածին, երբ Թուրքիայի տարածքում եւ Սիրիայում սպանվեցին մեկ ու կես միլիոն հայեր եւ կես միլիոն ուղղափառ սիրիացիներ:

Այնուհետեւ Ասադը բողոքել է արեւմտյան պաշտոնյաներից, որոնք, ըստ նրա՝ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Ասադը նաեւ նշել է, որ իրեն միշտ ուշ են հասկանում, թե իրականում ինչ է կատարվում, իսկ երբեմն էլ, երբ արդեն հասկանում են, իրականությունը բոլորովին այլ է լինում:

http://www.yerkirmedia.am/

Scroll Up