Միշել Պլատինին հայերենով հայտարարել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը (տեսանյութ)

Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն մարզչի» եւ «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անունները:

Արդեն հայտնի է, որ քվեարկության արդյունքներով 2013թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մրցանակաբաշխության երեկոյի ամենամեծ անակնկալը բոլոր մասնակիցների, այդ թվում եւ Հենրիխ Մխիթարյանի համար 2013թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անվան հրապարակումն էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կողմից:

Հատուկ տեսաուղերձի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահը բացում է փակ ծրարը եւ հայերենով հայտարարում է 2013թ. տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից:

Scroll Up