Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը» Թբիլիսիում

Մայիսի 19-ին, ժամը՝ 11:30-ին, Թբիլիսիում, Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հարակից տարածքում (հասցե՝ Վախթանգ Գորգասալիի, թիվ 1) «Վիրահայերի միություն» կազմակերպությունն անցկացնելու է Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը»:

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են կազմակերպիչները, միջոցառումն իրականացվելու է Թբիլիսիի քաղաքապետարանի հովանավորությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ։

Համերգային ծրագրին մասնակցելու են Երևանի երիտասարդական կենտրոնը, «Էլ-մար» ստուդիայի դերասանները, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը, «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնը, Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը, տեղի «Ջեյրան», «Անի», «Վանք», «Նեմրութ», «Ախալցիխեն», «Մարիամ» պարախմբերը, երիտասարդական «Ռուսթավի» համույթը, ինչպես նաև հրավիրյալ և տեղաբնակ անհատ կատարողներ։

Առաջին անգամ Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» ներկայացվելու է փառատոնի շրջանակներում:

Կից ներկայացնում են փառատոնի ծրագիրը:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Մայիսի 19-ը

– Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնի «Կար չկար, մի Սայաթ-Նովա կար» մանկական տիկնիկային ներկայացում, սկիզբը՝ ժամը՝ 11։30-ին։

– Մրցույթի մասնակիցների ցուցահանդեսի բացում, սկիզբը՝ ժամը՝ 12։00-ին։

– Ծաղիկների տեղադրում Սայաթ-Նովայի շիրմաքարին, սկիզբը՝ ժամը՝ 12։30-ին։

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

  • Ավանդական վարդատոնյան համերգ. մասնակցելու են տեղի և հրավիրյալ ստեղծագործական երգի և պարի խմբերը, սկիզբը՝ ժամը՝ 13։00-ին:
Scroll Up