Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա առիթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա առիթով: ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Սիրելի հայրենակիցներ. շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով:
Ձեր բոլորիդ ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, բարեկեցություն:
Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ»: