Այնճարցիների փորձի կներդրվի Տավուշում՝ նոր մշակաբույսերի մշակման ծրագրերում
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հնգօրյա պաշտոնականայց է կատարել Լիբանանի Հանրապետություն:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունից, պատվիրակությունը, որի կազմում են Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Տավուշում մի շարք ներդրումային ծրագրեր իրականացնող «Ռազմավարական զարգացման կենտրոն» ՀԿ ղեկավար Հասմիկ Ազիբեկյանը, մի շարք հանդիպումներ էունեցել, այդ թվում՝ հայկական գաղթօջախիներկայացուցիչների հետ:
Պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի Հանրապետության Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և բնական ռեսուրսների նախարարության տնօրեն Չադի Մոհաննայի, Արդյունաբերության նախարարության գլխավոր տնօրեն Դենի Գեդեոնի, Էկոնոմիկայի և առևտրի նախարարության գլխավոր տնօրեն Ալիա Աբասի հետ։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրել է Հայաստանի և մասնավորապես Տավուշի մարզի զարգացման հիմնական հեռանկարները, ներդրումային միջավայրը, առանձնահատկություններն ու առավելությունները:
Մարզպետը լիբանանցի պաշտոնյաներին առաջարկել է գործարար պատվիրակության հետ մասնակցել հունիսի 22-23-ին Դիլիջանում կայանալիք բիզնես համաժողովին։
Տավուշի պատվիրակությունը նաև հանդիպումներ է ունեցել լիբանանյան շուրջ 50 խոշոր գործարարների, այդ թվում՝ Զահլեյի արդյունաբերության և գյուղատնտեսության առևտրի պալատի, Լիբանանի արդյունաբերության ասոցիացիայի ներկայացուցիչների, արդյունաբերական, գյուղատնտեսական և գյուղվերամշակման ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Այստեղ տասից ավելի գործարարներ հունիսին կայանալիք բիզնես ֆորումի մասնակցության ցանկություն են հայտնել։
Դիլիջանյան համաժողովին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Բեքքայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդը, խոստանալով առաջնորդել ներդրողների պատվիրակությանը: Նրա եւ Հայկ Չոբանյանի հանդիպումը տեղի է ունեցել Բեքաայի նահանգային կենտրոնը հանդիսացող, Լիբանանի արդյունաբերական մայրաքաղաք համարվող Զահլե քաղաքում: Այնտեղ Հայկ Չոբանյանին ուղեկցել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը: Հայկ Չոբանյանը Բեքքայի նահանգապետին ներկայացրել է Տավուշի տնտեսական հնարավորություններն ու համագործակցության հեռանկարները։ Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հարցեր։
Տավուշի պատվիրակությունն այցելել է մի քանի ձեռնարկություններ, մասնավորապես՝ ջրերի, հյութերի և պլաստիկի խոշոր գործարաններ, որոնք իրենց արտադրանքն արտահանում են 30 և ավելի երկրներ։ Քննարկվել են համագործակցության հարցեր:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վահագն Աթաբեկյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայատանում ընթացող գործընթացներին լիբանանահայ և, ընդհանրապես, սփյուռքահայ համայնքների առավել ակտիվ մասնակցության հեռանկարները։
Հաջորդ այցը եղել է դեպի Այնճար հայաբնակ գյուղ: Հայկական պատվիրակությանն ընդունել է համայնքապետ Վարդգես Կոշյանը: Այստեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Տավուշում նոր մշակաբույսերի տեղայնացման և մշակման ծրագրերում այնճարցիների փորձի ներդրման վերաբերյալ: Քննարկվել են նաև կրթամշակութային համագործակցության հարցեր:
Պաշտոնական այցի ավարտին հանդիպում է կայացել Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանի հետ։ Հայազգի նախարարին ներկայացվել է Տավուշի զբոսաշրջային ներուժը, զարգացման յուրահատկություններն ու հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա հոկտեմբեր ամսին առնվազն համաշխարհային 50 տուրիստական կազմակերպությունների մասնակցությամբ՝ Տավուշում զբոսաշրջային համաժողով կազմակերպելու վերաբերյալ:
Տավուշի մարզի պատվիրակությանը Լիբանան է հրավիրել «Գարդենիա» ընկերության նախագահ Նիկոլաս Աբու Ֆասալը: «Գարդենիան» արդեն 5 տարի ներդրումային ծրագրեր է իրականացնում Հայաստանի Կոտայքի և Տավուշի մարզերում։