Ուջանցի երիտասարդները յուրօրինակ ձևով Թուրքիային հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին

Ավելի քան կես դար է՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղում շատ յուրօրինակ ավանդույթ է գործում:
Յուրաքանչյուր ապրիլի 24-ին գյուղի տարբեր տարիքի երիտասարդները ողջ տարվա ընթացքում հավաքված ռետինե անվադողերը բարձրացնում են Ուջանի հարևանությամբ գտնվող լեռան լանջին և մեծ կրակ վառում: Ի դեպ, լեռը շատ լավ երևում է Թուրքիայի տարածքից:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ևս ավանդույթը պահպանվել է. ուջանցի երիտասարդներն էլ նման կերպ են մասնակից լինում համահայկական պահանջատիրության գործին, գրում է Էրմենիհաբերը: