Քուվեյթի ազգային վարժարանն արժանացել է մրցանակի

Ապրիլի 11-ին Քուվեյթում գործող մասնավոր վարժարանները պարգևատրվել են երկրի կրթության նախարարության կողմից: Որպես լավագույն կրթական հաստատություն՝ պարգևի է արժանացել նաև Քուվեյթի ազգային վարժարանը: Մրցանակը ստացել է հայկական վարժարանի տնօրեն Ներսես Սարգիսյանը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, պարգևատրման առիթով կազմակերպված համերգային ծրագրին մասնակցել են նաև վարժարանի սաները, որոնք հանդես են եկել հայկական պարերով և կատարումներով:

Scroll Up