Վիրահայ ուսանողուհին արժանացել է Վրաստանի խորհրդարանի մրցանակին

Մարտի 12-ին Երիտասարդ աշակերտների կենտրոնում տեղի ունեցավ շարադրությունների մրցանակաբաշխություն՝ նվիրված Վրաստանի Ժողովրդական Հանրապետության 100-ամյակին:

Ինչպես հայտնում է akhaltskha.net-ը, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանը և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսի պետական համալսարանը Վրաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հիմնված առաջին ժողովի 100-ամյակի կապակցությամբ հայտարարել էր շարադրությունների մրցույթ։ Մրցույթին մասնակցում էր Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Հարությունյանը, որը ևս արժանացավ մրցանակի։ Մրցույթում Վրաստանի մասշտաբով հաղթող է ճանաչվել 7 ուսանող, որոնցից մեկը Աննա Հարությունյանն է:

Շարադրությունների մրցույթի հաղթողներին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն անձամբ է փոխանցել նվերներն ու պատվոգրերը:

Scroll Up