Արցախի Դրմբոն համայնքում 11-13-րդ դարերով թվագրվող խաչքարեր են հայտնաբերվել

Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում հայտնաբերվել են նորահայտ խաչքարեր:
Խաչքարերը թվագրվում են 11-13-րդ դարերով, հայտնում է Արցախպրեսը։
Խաչքարերը Դրմբոնի մատուռ-գերեզմանատան տարածքում հայտնաբերել է Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանը՝ իր հերթական շրջայցի արդյունքում: