Սուրբ Պատարագ Կատալոնիայում

Հունվարի 5-ին Բարսելոնայի Սանտա Կոլոմա շրջանի կենտրոնական եկեղեցում (Iglesia Mayor), Սուրբծննդյան տոների կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Սբ. Պատարագին ներկա էին Կատալոնիայի կառավարության, քաղաքային իշխանության, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու տարբեր եղբայրությունների (congregación) ներկայացուցիչներ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Ժ. Դավթենցը, Սուրբծննդյան Պատարագին իրենց մասնակցությունն էին բերել նաև բազում հայ հավատացյալներ:
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Ջրօրհնեքի արարողություն՝ կնքահայրությամբ Կարեն Փափախչյանի, ինչպես նաև տեղի ունեցավ Էկումենիկ աղոթք՝ աշխարհի խաղաղության համար:
Եկեղեցական արարողությունների ավարտին Կատալոնիայի իշխանության ներկայացուցիչն իր ողջունի խոսքն ուղղեց Պատարագին ներկա հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շնորհավորելով նրանց Սուրբծննդյան տոների ուրախ առիթով, հիշատակելով նաև հայ ազգի անցած դժվարին ուղին ու նրա պայքարող տեսակի մասին:
Սբ. Պատարագի ավարտից հետո օրվա խաչի կնքահոր ընտանիքի կողմից կազմակերպվել էր Սուրբծննդյան տոներին հատուկ կերակրատեսակներով հյուրասիրություն:

Scroll Up