ՀՀ սփյուռքի նախարարության հայտարարությունը Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ

ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ  է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների  հետ և իր խոր մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ:

Անթույլատրելի ենք համարում կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունն ազգամիջյան հարթություն տեղափոխելու փորձերը: Խորապես ցավակցում ենք զոհվածի ընտանիքին և հարազատներին, հույս հայտնում, որ հետաքննությունը կբացահայտի ողջ եղելությունը, իսկ մեղավորները՝  կպատժվեն:

Ղազախստանի հայ համայնքը պատմականորեն կարևոր դերակատարություն է ունեցել հանրապետության կյանքի ամենատարբեր բնագավառներում, ուստիև նման միջադեպերը չպետք է ազդեն համայնքի հետագա կենսագործունեության և երկու ժողովուրդների ջերմ ու բարիդրացիական փոխհարաբերությունների վրա:

Scroll Up