Սամվել Մկրտչյանի հրաժեշտի հանդիպումները Լիբանանում
Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանի հայ համայնքի հոգևոր և ազգային կառույցների, կուսակցությունների առաջնորդների և ներկայացուցիչների հետ:
Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկէ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ի, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ:
Ի թիվս այլ հանդիպումների ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտնեի նախաձեռնությամբ «Շաղզոյան» կենտրոնում ևս տեղի ունեցավ ՀՅԴ ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ հրաժեշտի հանդիպում:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են վերջին տարիների ընթացքում Լիբանանում ՀՀ դեսպանության և հայ համայնքի միջև հաստատված ջերմ հարաբերությունները և ակտիվ համագործակցությունը:
Հայ համայնքի ղեկավարները և անդամները մեծապես գնահատել են դեսպան Մկրտչյանի ակտիվ գործունեությունը: Զրուցակիցները համայնքի և դեսպանության միջև վերջին տարիների համագործակցությունը որակել են անկեղծ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված, աննախադեպ ակտիվ ու արդյունավետ: