Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված ազգային հայրենասիրական երգերի փառատոն Թեհրանում

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ծրագրերը, որոնք իրանահայ համայնքում մեկնարկել են տարեսկզբից, շարունակվում են:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ այդ շարքի ծրագրերից հերթականը, որը նախաձեռնել էր Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության և պետականության հաստատման 100-ամյակի Թեհրանի կենտրոնական հանձնախումբը, իրականացավ նոյեմբերի 8-ին, «Չհարմահալ» միության «Հ. Թումանյան» սրահում:

Միջոցառումը ազգային հայրենասիրական երգերի փառատոն էր, որը նախատեսված է Թեհրանի երեք հայաշատ քաղաքամասերում և այն կրկնվելու է նոյեմբերի 14-ին՝ Հայ մարզամշակութային «Նաիրի» միության «Սուքերյան» սրահում և նոյեմբերի 22-ին՝ Հայ մարզամշակութային «Սիփան» միության «Նաիրի» սրահում:

Ծրագիրը մեկնարկեց տեսաֆիլմի ցուցադրությամբ, որից հետո մեկնարկեց փառատոնը:

Ավարտին եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը:

Scroll Up