Երևանի 2800-ամյակի առիթով՝ Վիլնյուսի կամուրջները լուսավորվել են Հայոց եռագույնով

«Ի նշանավորումն Երևանի 2800-ամյակի` Վիլնյուսի քաղաքապետարանը հոկտեմբերի 19-20-ը Վիլնյուսի երեք կենտրոնական կամուրջները լուսավորել է Հայոց եռագույնով: Սպիտակ կամուրջը լուսավորվել է կարմիր գույնով, Կանաչ կամուրջը՝ կապույտով, իսկ Մինդաուգասի կամուրջը՝ ծիրանագույն։

Շնորհակալ ենք Վիլնյուսի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Շիմասյուսին այս գեղեցիկ և յուրօրինսկ նվերի համար»,- «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքյան էջը:

Scroll Up