Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի Արամ Ա. Կաթողիկոսի ձեռնադրության 50-ամյակին նվիրված պատարագին

Հոկտեմբեր 21-ին, ժամը` 9:30-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն իր ձեռնադրության 50-ամյակի առիթով պիտի պատարագի և իր պատգամը փոխանցի մեր ժողովրդին։
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, պատարագին ներկա են լինելու Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաներ և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Պատարագը ուղիղ եթերով հեռարձակվելու է արբանյակային Noursat Broadcast հեռուստաալիքի կողմից:
Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի Արամ Ա. Կաթողիկոսի ձեռնադրության 50-ամյակին նվիրված պատարագին